Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժած քաղաքացու վիճակը, ով տեղափոխվել էր «Հերացի» համալսարանական հիվանդանոց և վիրահատվել, այժմ կայուն է։
«Կյանքին վտանգ չի սպառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Հարակից հրապարակումներ`
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած