Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցրել են իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության հարցերի շուրջ
Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ։
«Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով` ճանապարհներով և երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ»,- նշված է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
«Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ովքե՞ր են ներգրավված սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմում
- Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան