Որոշ դեսպանատների լռությունը «վճարվում է» ԼՂ շուրջ բանակցություններում Փաշինյանի կողմից էլ առավել զիջողական դիրքով. Մամիջանյան
«Ոստիկանները երեկ տուժել են իրենց իսկ օգտագործած հատուկ միջոցների կիրառումից, որոնք կիրառվել են ոչ պատշաճ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ժամկետանց են»,- ասուլիսում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է երեկ հրաման տվել կիրառել հատուկ միջոցներ. «Փաշինյանը երեկ իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ ու բացարձակ անհիմն հրաման տվեց կիրառել հատուկ միջոցներ»։
Մամիջանյանի խոսքով, մեկուկես տարի առաջ պատերազմ տեսած երկրում կիրառել հատուկ միջոց, լուսաձայնային նռակ, նաև բարոյականության հետ կապված խնդիր է, քանի որ ցուցարարների մեջ կան նաև պատերազմի մասնակիցներ։
«Այսպիսի ժողովուրդ չի լինում, ուղղակի չի լինում, այսպիսի ցուցարար չի լինում, որ կիրառվի լուսաձայնային նռնակ ու գրեթե ոչ մեկ տեղից չշարժվի։ Սա է ցուցիչը մեր ազգի, մեր ցուցարարների, մեր պայքարի ընկերների», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարն ասաց, որ, ըստ մամուլում, տեղ գտած որոշ տեղեկությունների, երեկվանից, Փաշինյանի ռեժիմը զգուշացում է ստացել որոշ միջազգային կառույցներից, արևմտյան երկրների դեսպանատներից, որ այլևս չեն հանդուրժելու այն, ինչ կատարվում է Հայաստանում ժողովրդավարության հետ կապված։
Միաժամանակ Մամիջանյանը նշեց. «Պարզ է չէ, որ արևմտյան երկրների հանցավոր լռությունը խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունների հետ կապված արժեք ունի: Անհրաժե՞շտ է բացեմ փակագծերը, թե որ բանակցության ժամանակ է վճարվում այդ գինը, հլու-հնազանդ կատարում ոչ հայկական օրակարգով պարտադրված պայմանները։
Ես հիմնավոր կասկած ունեմ մտածելու՝ որպեսզի չստանա հանդիմանող հայտարարություններ այս կամ այն միջազգային կառույցից, Փաշինյանը զոհում է ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքում այս կամ այն կետերը, որովհետև դա անմտություն է՝ լինելով միջազգային խոշոր բանակցության մեջ, ակտիվ փուլում, նման խոցելիություն ստեղծել երկրի համար, իրականացնել նման հակաժողովրդավարական գործողություններ»։
Մամիջանյանի կարծիքով, արևմտյան որոշ դեսպանատների, միջազգային որոշ կառույցների լռությունը «վճարվում է» ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Փաշինյանի կողմից էլ առավել պարտվողական ու զիջողական դիրքով։
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն հայտնում է ձերբակալված 13 անձի մասին՝ «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով»
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
- Ձերբակալության որոշումներ են կայացվել նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. փաստաբան
- Խուլիգանական վարքագծի տեր իշխանությունը. Արծվիկ Մինասյան
- ՊՊԾ-ի հրամանատար Սաքոն շարունակում է մասնակցություն ունենալ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողությունների կատարմանը. Մանուկյան
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան