2020-ի նոյեմբերի 9-ից մինչև 2022-ի հունիսի 1-ը Ադրբեջանն արցախցիների նկատմամբ կատարել է 89 հանցագործություն
Արցախի Հանրապետության դատախազությունը տվյալներ է հրապարակել Եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թվականի հունիսի մեկը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների դեմ կատարված հանցավոր դեպքերի վերաբերյալ.
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ:
Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
2020թ. նոյեմբեր ամսից առ այսօր Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջանների գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվում մոտակա հայկական բնակավայրերի ուղղությամբ կամ օդ, որի միջոցով փորձ է արվում ահաբեկել խաղաղ բնակչությանը և նրանց մշտապես պահել վախի մթնոլորտում»։
Այս և այլ տվյալները առավել մանրամասն՝ ներկայացված աղյուսակներում.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան