Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել այսօր Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.
«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։
Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Եղել է ցուցարարների դաժանաբար ծեծել ու հատուկ միջոցների չարդարացված կիրառում
- Մելիքյան. Ոստիկանություն տարված քաղաքացու մոտառկա է աչքի լուրջ վնասվածք
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
- Սևազգեստ ոստիկանը հարվածում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ձեռքին
- Հիվանդանոց տեղափոխված տուժածներն ավելացել են
- «Հերացի» հիվանդանոց է տեղափոխվել 10 տուժած
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան