Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պարզվում է, որ ոստիկանությունը հատուկ վատ վերաբերմունք ունի ֆուտբոլի և ֆուտբոլասերների նկատմամբ։
Քիչ առաջ Հանրապետական մարզադաշտի դիմացից առևանգվեց Հենրիխ Դանիելյանը։
Այն պատճառաբանություններով, իսկ իրականում՝ հնարածին առիթներով, որով բերման են ենթարկվում, կալանավորվում կամ պարզապես առևանգվում քաղաքական ընդդիմախոսները, խոսում է միայն իշխանության վախերի և քաղաքական հակառակ կարծիք ունեցողների նկատմամբ կիրառվող անթույլատրելի գործիքակազմի մասին»։
Հենրիխ Դանիելյանը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան