Ժերար Պիկեն և Շակիրան պաշտոնապես հայտնել են իրենց բաժանման մասին
Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է, որ բաժանվում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից, հայտնում է sport24.ru-ն։
«Ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարօրության, որը մեր առաջնահերթ խնդիրն է, մենք խնդրում ենք հարգել մեր անձնական կյանքը: Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է երգչուհու հաղորդակցման գործակալության հակիրճ հայտարարության մեջ։ Նշվում է, որ հայտարարությունը հրապարակվել է Պիկեի հետ խորհրդակցելուց հետո։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 45-ամյա Շակիրան իմացել է, որ Պիկեն իրեն դավաճանում է մեկ այլ կնոջ հետ։ Ըստ աղբյուրի՝ 35-ամյա ֆուտբոլիստն ապրում է մեկ այլ երկրում և հաճախ այցելում է գիշերային ակումբներ։
Նշենք, որ Շակիրան և Պիկեն ունեն երկու երեխա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան