Աբրամովիչի բիզնեսը կվաճառվի մեկ ֆունտ ստերլինգով
Բրիտանական Truphone հեռահաղորդակցության խումբը, որը պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին և նրա գործընկերներին, մեկ ֆունտով կվաճառվի երկու եվրոպացի ձեռնարկատերերի, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է բրիտանական Financial Times թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Նշվում է, որ Աբրամովիչին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 23%-ը, իսկ նրա գործընկերներ Ալեքսանդր Աբրամովին ու Ալեքսանդր Ֆրոլովին մնացած մասը։
Ըստ թերթի, 2020 թվականին Truphone-ը գնահատվել է 410 միլիոն ֆունտ ստեռլինգ, ընդ որում Աբրամովիչը և նրա գործընկերները բիզնեսում ներդրել են ավելի քան 300 միլիոն ֆունտ ստեռլինգ: Վաճառելու որոշումը կայացվել է եվրոպական երկրների կողմից գործարարի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո։
Ըստ իրազեկ աղբյուրների՝ գործարքը կկնքվի հունիսին։ Truphone-ի նոր սեփականատերերը կդառնան գերմանացի գործարար Հաքան Քոչը և նրա բիզնես գործընկեր Պիրոս Կուսիոսը: Քոչին կպատկանի բաժնետոմսերի 90%-ը, իսկ Կուսիոսին՝ 10%-ը։
Թերթի աղբյուրները նշել են նաև, որ բիզնեսի ներկայիս սեփականատերերը պարտավորվել են ավելի քան տասը միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել ընկերությունում և որոշակի պայմանագրային պարտավորություններ են ստանձնելու։ Օրինակ՝ նրանք կվճարեն պարտքերը, ներառյալ ընկերության սեփականության կառուցվածքի մասին փաստերի խեղաթյուրման հետ կապված տուգանքը ՝ 660 հազար դոլարի չափով։
Աղբյուրները հավելում են, որ եթե բիզնեսը շահութաբեր լինի և բարձրացնի իր արժեքը, ապա ներկայիս սեփականատերերը կստանան նախնական ներդրումների մինչև մեկ երրորդը։ Սակայն եթե Աբրամովիչն այս ընթացքում մնա պատժամիջոցների տակ, ապա նա գումարը չի ստանա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան