Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է.
«Երեկ՝ 03.06.2022թ., ոստիկանությունը խաղաղ, առանց զենքի անցկացվող հավաքի ժամանակ կիրառել է նաև հատուկ միջոցներ, մասնավորապես՝ լուսաձայնային միջոց:
«Ոստիկանության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է հատուկ միջոցները գործադրել … խաղաղ, առանց զենքի և օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հավաքները և հանրային միջոցառումները դադարեցնելու ժամանակ:
03.06.2022թ. հավաքը (երթը) կրել է խաղաղ բնույթ, իսկ երթի մասնակիցներն եղել են առանց զենքի: Հետևաբար, եթե նույնիսկ հավաքն (երթը) օրենքի խախտմամբ լիներ, ապա միևնույն է ոստիկանությունն իրավասու չէր կիրառել հատուկ միջոց:
Միաժամանակ բոլորս էլ լավ գիտենք, որ հավաքների (երթերի) ժամանակ մասնակիցների մեջ են մտնում նաև ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հատուկ բաժինների աշխատակիցներ՝ քաղաքացիական հագուստներով: Եվ, եթե պետք է ինչ որ բան սադրել, ապա այս սուբյեկտները կարող են դա կազմակերպել:
Կցվող տեսանյութի մեջ երևում է հատուկ միջոցի կիրառման պահը և բռնված քաղաքացիներից մեկին ոստիկանների, որպես յուրայինի վերաբերմունքը:
Հ.Գ. Ոստիկանության ծառայողները կիրառել են նաև այլ «հատուկ» միջոցներ՝ հայհոյանք և ծեծ:
Կարևորելով ոստիկանության և արժանապատիվ ոստիկանների դերը պետության համար, հիշեցնում եմ անբարեխիղճ՝ հայհոյող, ծեծող և այլ ապօրինություն դրսևորած ոստիկաններին.- ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ»։
Հարակից հրապարակումներ`
- Հարյուրավոր քաղաքացիներ ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն ոչ բոլորն են դիմել հիվանդանոցներ․ Վարդևանյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
- Բախումներից տուժած 4 անձ շարունակում է բուժումը ստացիոնար պայմաններում. ԱՆ
- Ձերբակալության որոշումներ են կայացվել նաև այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց. փաստաբան
- Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է
- Արսեն Բաբայան. Մեր կուսակցական ընկերը բեկորային վնասվածքներ է ստացել
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի