Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
«Ժողովուրդ, մեր կռիվը ոստիկանության հետ չի, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է, մեր կռիվը մեր երկրի ապագայի, մեր երեխաների, մեր նահատակված հերոսների համար է, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր հայրենիքին»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, ոստիկանությունը երեկ գործել է ոչ համաչափ, շատ վատ. «Ես դիմում եմ ոստիկաններին, ասում եմ՝ տղերք ամոթ է, մի արեք, գիտեմ ձեզանից շատերը նույնն բանն են ուզում, ինչ բոլորը։ Առհասարակ, կարծում եմ, որ չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն և ուրիշ բան ուզի։ Մենք բոլորս ուզում ենք ունենալ հզոր, ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, մեր մեծ հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում ապրող արժանապատիվ մարդ։ Հայը երբեք չի ծնկելու ոչ մեկի առաջ։ Մեր պայքարը հենց դրա համար է»։
Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենց պայքարը շարունակվելու է մինչև իրենց նպատակի իրագործում։
«Սա նյարդերի պայքար է, չպետք է հոգնենք, օրակարգից չենք շեղվում, իսկ մեր օրակարգը շատ հստակ հայտարարված է։ Պայքարելու ենք մինչև վերջ։ Մի լսեք որևէ սուտ, կեղծ պնդումներ, որ մարել է։ Չի մարել։ Երեկվանից հետո այսօր միասնական, մի մարդու պես կանգնած ենք մեր Հայաստանի ու Արցախի համար և ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։
Մեր պայքարն անկասելի է, և մենք անպայման շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք հզոր Հայաստան, Արցախ և արժանապատիվ ապրող քաղաքացի»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
- Վանեցյան. Պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել
- Վանեցյան. Եթե իշխանությունը ցանկանա ինձ հակադարձել, թող դա անի ոչ թե խոսքով, այլ գործով
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի