Սև բերետավորները հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ ասել է՝ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի. Զոհվածի քույր
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկը գրում է.
«Հունիսի 3-ին սև բերետավորները, հայրիկիս նկատմամբ գործադրել են անհամաչափ ուժ, երբ հայրիկս ասել է, որ իր տղան սպանել է հազարավոր թուրքերի: Սկզբում պատռել են այս շապիկը, որի վրա տպագրված էր մեր Հայկի նկարը, այնուհետև գցել են գետնին ու հասցրել մարմնական վնասվածքներ: Միջադեպից հետո, վերադարձանք դեպքի վայր, որտեղ արդեն եղբորս նկարով հագուստը քննչական մարմինները գտել էին ու իրականացվելու են համապատասխան գործողություններ:
Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, որովհետև բառապաշարս սպառվել է»։
Հայկազ Մկրտչյանը 2020 թ. հոկտեմբերի 29-ին ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր Երևան՝ զինվորական հոսպիտալ։ Հայկազը մահացել է նոյեմբերի 9-ին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը 3 կարմիր գիծ հատեց. Աշոտյան
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունը խառնում է «քուչի խփոցու» հետ»
- Ոստիկանություն. Բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացիական անձ, բերման է ենթարկվել 11 հոգի
- Վանեցյան. Կլինեմ շատ կարճ՝ չեք մարսելու
- «Կոլցո» օպերացիա են կազմակերպել և ջարդել ժողովրդին. Սաղաթելյան
- Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Սաղաթելյան