Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա ամենադժվար իրավիճակներում կարող ենք արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին. Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը գրում է.
«Մենք իսկապես պետք է շատ հստակ և խորը հասկանանք աշխարհաքաղաքականություն/ը և դրանից ածանցյալ գործընթացները, հասկանանք մեր տեղը աշխարհաքաղաքական լանդշաֆտում, մեր հնարավորությունները, մեր խոցելիության աստիճանը, բարեկամների և թշնամիների նպատակներն ու հնարավորությունները։
Հակառակ դեպքում անհնար կլինի ոչ միայն դիմակայել, այլև գոյատեւել։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա ամենադժվար իրավիճակներում մենք կարող ենք արդյունավետ դիմակայել բոլոր մարտահրավերներին, առավել ևս կարող ենք լավ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել։
Արցախն ու Հայաստանը դրա համար ունեն բոլոր հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան