Երևանյան լիճն ունի աղտողտվածության ամենաբարձր կարգը
Հրազդան գետն ունի աղտոտվածության ամենաբարձր դասը՝ չորրորդ, որոշ հատվածքներում՝ նույնիսկ հինգերորդ։Հայտնի է, որ Երևան քաղաքի կոյուղաջրերը թափվում են Գետառ և Հրազդան գետեր՝ ստեղծելով լրջագույն խնդիրներ թե՛ կենսաբազմազանության, թե՛ շրջակա միջավայրի համար։ Բանն այն է, որ կոյուղաջրերն, առանց մաքրման փուլն անցնելու, լցվում են գետերը։ Մինչևդեռ զարգացած երկրներում դրանք անցնում են մաքրման մի քանի փուլեր՝ այդ թվում կենսաբանական, քիմիական: Արդյունքում՝ ջուրն 99 տոկոսով ազատվում է աղտոտվածությունից։ Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց,որ բացի կոյուղաջրերից կան նաև արտադրական ձեռնարկություններ, որոնք իրենց կեղտաջրերը, կրկին առանց մաքրման, թափում են գետեր։ Այդ գետերը գալիս են լցվում Երևանյան լիճ։ Արդյունքում՝ Երևանյան լիճն ավելի աղտոտված է, քան այնտեղ թափվող գետերը։
«Գետերի աղտոտվածությունն ու լճի հատակային, տիղմային նստվածքների հետ միասին տալիս են բավականին տխուր արդյունք։ Այսօր Երևանյան լճին ունի ամենաբարձր կարգի աղտողտվածություն։ Նիտրատների, նիտրիտների և այլ օրգանական և անօրգանական նյութերով աղտոտվածությունը բավական լուրջ մարտահրավեր է կենսաբազմազանության և մարդկանց համար։ Շատերը լճից ձուկ են որսում և օգտագործում սննդում։ Բացի այդ լճի հարակից շրջաններում ապրող մարդկիկ սպիտված են լինում շնչել տհաճ հոտ և պայքարել միջատների ահռելի քանակության դեմ»,- ասաց Պիպոյանը։
Վերջին շրջանում գիտնականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճում նախորդ տարի բավականին մեծ քանակություն է կազմում ամուրյան նրբաձուկը։ Այն ինվազիվ՝ օտարածին տեսակ է և ներմուծված է այլ տարածաշրջանից։
«Ոսրված ձկների 99 տոկոս կազմում էր հենց այդ ձկնատեսակը։ Այսինքն՝ այս տեսակը չի խորշում աղտոտված ջրակալներից ու մեծ քանակի է հասնում։ Կեսաբազմազանության խնդիրներից խոսելիս ոչ թե պետք է դիտարկել գետում կամ լճում ձուկ կա, թե ՝ ոչ, այլ որակական ինչ հարաբերության մեջ են գտվում տեղաբնակ ձկները և օտարածին ձկնատեսակները։ Կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում ոչ միայն Երևանյան լճում, այլ ողջ Հայաստանում օտարածին տեսակները գրավել են տեղական տեսակների ջրախորշերը՝ դուրս մղելով վերջիններից իրենց բնակության վայրից։ Այսօր ինվազիվ տեսակները մեծ թիվ են կազմում»,- ասաց մասնագետը։
Ստացվում է, որ ջրի աղտոտվածությունը նույնպես նպաստել է տեղսական ձկնատեսակների քանակի նվազմանը։
Փաստն այն է, որ Հրազդան և Գետառ գետերի, նաև Երևանյան լճի մաքրման ուղղությամբ տարվող աշախատանքները, մեղմ ասած, գոհացնող չեն և տեսանելի կամ շոշափելի արդյունք չկա։
Մասնագետի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկել և մաքրման կայաններ տեղադրել։ Այլ հարց է, որ դրա համար մեծ միջոցներ են պետք։ Բայց դա քաղաքապետարանի և այլ գերատեսչությունների գործառույթն է՝ միջոցներ գտնել կամ օրենքը գործի դնել՝ պարտադրելով գոնե արտադրական ձեռնարկություններին մաքրման կայաններ տեղադրել, այլապես խնդիրները գնալով խորանում են՝ մեղմելու փոխարեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին