«Ժողովուրդ». Կուտակայինի մասին օրենքի մասով Փաշինյանը հերթական անգամ ստել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրնագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. «Այստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձինց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»:
Բայց փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ, ու արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեսակետն է փոխել, այլև նրա կաբինետը ընդունեց ու վավերացրեց նախագիծ: «Ինչո՞ւ չենք գնացել օրենքի չեղարկման ճանապարհով. որովհետև եթե քննարկումների արդյունքում որոշենք՝ օրենքը պետք է չեղարկվի, դա կարող ենք նաև երկու ամիս հետո անել»,- ասում էր Փաշինյանը։
Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին՝ Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին