Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար․ Իշխան Սաղաթելյան
«Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով երեկվանից հնչող հարցադրմանը, թե ով է պատասխանատվություն կրում երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների համար։
Նրա խոսքով՝ իրենք ոչ պատասխանատվությունից են խուսափում, ոչ էլ փախնում են։ «Մեզ հենց այդ պատասխանատվությունն է ստիպել, որ այսօր այս հարթակում ենք ու այս պայքարի մեջ ենք։ Հանուն մեր երկրի, մեր երեխաների, մեր ծնողների, հանուն մեր պետականության պատասխանատվությունն է մեզ բերել այս հրապարակ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ կարող էին շատերի նման խուսափել նաև այդ պատասխանատվությունից, զբաղվել իրենց ընտանիքներով, հարազատներով, ընթացիկ քաղաքական ելույթներ ունենային, իմիտացիա անեին, քննադատեին ու անտարբերությամբ տեսնեին, թե երկիրն ինչպես են կտոր-կտոր հանձնում թշնամուն։
Սակայն, ըստ Սաղաթելյանի, իրենք չեն գնացել այդ ճանապարհով, մեկ ամիս առաջ այս հարթակից հայտարարել են, որ մտնում են այդ պատասխանատվության տակ՝ հասկանալով, թե ինչ է դա նշակակում։ «Եւ գնալու ենք մինչև վերջ»,- հայտարարեց նա։
Այս խոսքերից հետո Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ «Մինչև վերջ, մինչև վերջ»։
Իշխան Սաղաթելյանը նշեց նաև, որ պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանը, որ կրակեց մյուս ոստիկանների վրա՝ նաև դրա համար:
«Սրանք երեկվանից մոռանում են՝ դուք, օրվա իշխանություններ, պատասխանատվություն եք կրում այն 5000 տղերքի համար, որոնց զոհաբերեցիք ձեր սխալ և դավաճան քաղաքականության հետևանքով։ Դուք պատասխանատու եք Արցախի մեծ մասի կորստի համար, դուք նաև պատասխան եք տալու այն սպանդի, այն ոստիկանների համար, որոնց Շուշիի մշակույթի տանը սպանդի ենթարկեցիք։
Հայտարարում եմ, որ մենք այս պայքարի մեջ մտել ենք պատասխանատվությամբ, պատասխանատու եմ այս ողջ գործընթացի համար, գիտեմ ինչի համար ենք պայքարում ու գնալու ենք մինչև վերջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ննա միաժամանակ նշեց, որ փորձում են այս հարթակում կանգնած մարդկանց վախեցնել կամ սպառնալ, թե մանդատներից, անձեռնմխելիությունից կզրկեն, կկալանավորեն։
«Այ խելոքներ, երբ նոյեմբերի 9-ից հետո դուրս էինք եկել պայքարի, այդ ժամանակ մանդատ չունեինք ու այդ ժամանակ ինչ կարողացել արել եք ՝ չորս անգամ բերման եք ենթարկել, ձերբակալման եք տարել։ Եթե ձեզ թվում է, որ այդ մանդատն է մեզ պահում կամ դրանով պետք է խեղճացնեք այս հարթակի մարդկանց, ապա դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք․ մենք ունենք ժողովրդի մանդատը ու այս պայքարն առաջնորդելու մանդատը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ երթ են իրականացնում և գնալու են կառավարական ամառանոց, որից հետո նորից կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Ասում եմ՝ ես հերոսի պապա եմ, ինչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք. Զավեն Մկրտչյան
- Վանեցյան. Պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել
- Այսպիսի անարժանապատիվ, անթասիբ ոստիկան երբևէ չեմ տեսել․ Սայաթ Շիրինյան
- Վանեցյան. Եթե իշխանությունը ցանկանա ինձ հակադարձել, թող դա անի ոչ թե խոսքով, այլ գործով
- Ես ապշում եմ մեր ՀԿ-ների անտարբերության վրա. Արմեն Ալավերդյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան