«Հայաստանի և Արցախի նկատմամբ բոլորի հավակնությունները հաջողության չեն հասնելու»
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ քիչ առաջ թվիթերում արած գրառումը։
Նա գրել է. «Բոլորը պետք է իմանան պատմությունը. 1920 թվականի Սովետական միության որոշմամբ մեր պատմական հողը՝ Արևելյան Զանգեզուրը, բաժանվեց Ադրբեջանից և տրվեց Հայաստանին։ Սա պատմական անարդարություն էր մեր ժողովրդի նկատմամբ»։
«Երբ որ մենք ասում ենք՝ վտանգը միայն Արցախով չի սահմանափակվում, այս մարդիկ կտոր-կտոր հանձնելու են մեր հայրենիքն ու բոլոր նրանք, ովքեր մտածում են այս աղետն իրենց դուռը չի չոքելու, դեռ իրենց բնակարաններում սպասում են, հենց սրա մասին ենք ասում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ, ակնհայտ է, թշնամին հավակնություն ունի Սյունիքի նկատմամբ և այս ժամանակահատվածում որոշակի առաջընթաց է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում, և եթե այս դավաճանները մնան, հետևողականորեն թուլացնեն մեր երկրի պաշտպանությունը, վերջնականապես բանակը տանեն կազմաքանդման, թշնամին շարժվելու է դեպի Հայաստան ու մինչև Երևան։
«Երբ ասում էինք նոյեմբերի 9-ից հետո, գոնե այսքանից հետո հեռացիր, որ մնացածը կարողանանք փրկել, հենց սրա համար էինք ասում։
Ուրեմն՝ և Ալիևը, և Ադրբեջանի ժողովուրդը, և ամբողջ աշխարհը թող իմանան՝ հայ ժողովուրդը ծնկի չի գալու, հայ ժողովուրդն այս ամեն ինչը համարում է ժամանակավոր ու սրանց հեռացնելուց հետո մենք տեր ենք մեր երկրին, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը։
Հայաստանի և Արցախի նկատմամբ բոլորի հավակնությունները հաջողության չեն հասնելու։ Այսօր թուրք-ադրբեջանական դաշինքը Հայաստանում, դժբախտաբար, ունի հենարան և այդ հենարանը ջարդենք, այդ ծրագրերը կիսատ են մնալու, այդ օրվանից մենք հայ ժողովրդի համար կերտելու ենք նոր արշալույս»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց, որ վաղն իրենց համար աշխատանքային օր է լինելու, պատրաստվելու են հաջորդ շաբաթվան։ Հունիսի 5-ին հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Ֆրանսիայի հրապարակում կլինեն քննարկումներ, կխոսեն շարժման ծրագրերի մասին։
«Երեկոյան կհայտարարենք երկուշաբթի օրվանից սկսած ծրագրերի մասին։ Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու տարբեր միջազգային կազմակերպություններ, լինելու են տարբեր կարևոր միջոցառումներ։ Կպլանավորենք մեր աշխատանքները և ձեզ կտեղակացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրեմն, լսի Սաքո, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
- Մենք հաղթելու ենք քեզ ու քո խունտային այս լույսերով․ Իշխան Սաղաթելյան
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
- Ես անձամբ պատասխանատվություն եմ կրում այս շարժման բոլոր պրոցեսների համար․ Իշխան Սաղաթելյան
- Ասում եմ՝ ես հերոսի պապա եմ, ինչ եք անում, ասում են՝ հենց դրա համար էլ ծեծում ենք. Զավեն Մկրտչյան
- Վանեցյան. Պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել
- Վանեցյան. Եթե իշխանությունը ցանկանա ինձ հակադարձել, թող դա անի ոչ թե խոսքով, այլ գործով
- Ես ապշում եմ մեր ՀԿ-ների անտարբերության վրա. Արմեն Ալավերդյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան