Մակրոնը դեմ է արտահայտվել Ռուսաստանի «նվաստացմանը»
Ռուսաստանին չի կարելի «նվաստացնել», քանի որ կգա օրը, երբ պետք է վերսկսվի համագործակցությունը պետության հետ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ouest France թերթին տված հարցազրույցում՝ փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ռուսաստանին չի կարելի նվաստացնել, որպեսզի այն օրը, երբ կդադարեն ռազմական գործողությունները, մենք կարողանանք ելք գտնել դիվանագիտության օգնությամբ»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի ղեկավարը հավելել է, որ չի թաքցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների փաստը և կապ է պահպանել նրա հետ Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու խնդրանքով։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնը չի բացառել ԵՄ-ի կողմից ռուսական գազի մատակարարման էմբարգոյի հնարավորությունը
- Մակրոնը Կիև գնալու պատրաստակամություն է հայտնել
- Մակրոնը հայտարարել է՝ առաջիկա օրերին մտադիր է կրկին բանակցել Պուտինի և Զելենսկու հետ
- Մակրոնը Զելենսկու խնդրանքով զանգահարել է Պուտինին