Ուկրաինական զորքերը «Ուրագան»-ով գնդակոծել են Դոնեցկը
Ուկրաինական զորքերը Դոնեցկի Պետրովսկի շրջանում «Ուրագանա համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակել են 4 հրթիռ, ինչպես նաև 122 մմ տրամաչափի 11 արկ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ժամը 09.20-ին Դոնեցկի Կրասնոգորովկա քաղաքի (Պետրովսկի շրջան) ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ ԲՄ-27 «Ուրագան» համակարգից, 122 մմ տրամաչափով 11 արկ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնության և ցեղասպանությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկում Ուկրաինայի ԶՈւ-ի գնդակոծության հետևանքով 104 օրվա ընթացքում 136 խաղաղ բնակիչ է զոհվել
- Դոնեցկում 2014 թվականից ի վեր զոհվել է 117 երեխա
- Ուկրաինայի զինուժերը գնդակոծել են ՌԴ-ի Բրյանսկի շրջանի սահմանային անցակետը
- Դոնեցկի հիվանդանոցներում գտնվում է վիրավոր, այդ թվում՝ ծանր վնասվածքներով 325 երեխա
- ՌԴ-ում ժամանակավոր ապաստան են ստացել Դոնեցկի, Լուգանսկի և Ուկրաինայի ավելի քան 1,2 հազար բնակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան