Ուրեմն, լսի Սաքո, խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են․ Իշխան Սաղաթելյանը՝ ՊՊԾ պետին
«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Պռոշյան փողոցից գալով դեպի Ֆրանսիայի հրապարակ ԱԱԾ Պետական պահպանության ծառայության մոտ մի պահ կանգ առան։
«Մենք տեղություններ ունենք և ակնհայտ է, որ ոստիկանության շատ գործողություններ ղեկավարում է ՊՊԾ ղեկավարը՝ հայտնի Սաքոն»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ բազմաթիվ անգամ ականատես են եղել, թե ինչպես է բոլոր օրենքները խախտելով այգիների, սրճարանների տարածքներից ՊՊԾպետ Սարգիս Հովհաննիսյանն ուղղորդում ոստիկանության բռնի գործողությունները։
«Ուրեմն, լսի Սաքո, ես քեզ ասել եմ մի անգամ ու հիմա էլ կրկնում եմ։ Խոստանում եմ՝ քո պագոնները հաստատ պոկվելու են, քանի որ այս բոլոր բռնություններն անձամբ ես անում։ Մի օր, որ եթե այդքանով գանք քո դուռը՝ փախչելու տեղ չես ունենալուզ»,- դիմելով ՊՊԾ պետին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան