Այսպիսի անարժանապատիվ, անթասիբ ոստիկան երբևէ չեմ տեսել․ Սայաթ Շիրինյան
«Իմ աշխատանքային ամբողջ կենսագրությունն անցել է ոստիկանական համակարգում, բայց այսպիսի անարժանապատիվ, անթասիբ ոստիկան երբևէ չեմ տեսել»,- Ֆրանսիայի հրապարակում ասաց ոստիկանության պահեստազորային գնդապետ Սայաթ Շիրինյանը։
Նա նշեց, որ երկու շաբաթ առաջ հրապարակում տեղադրվել է «Ամոթի պատը», որտեղ ամրացնում են ոստիկանության այն ծառայողների լուսանկարները, որոնք բռնություններ են գործադրել քաղաքացիների նկատմամբ, սակայն այսօր նա առաջարկում է փոխել այդ պատի անունը։
«Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղի ունեցած ոստիկանության վայրագություններից, երեկվա բռնություններից, անտակտությունից ու սրիկայությունից հետո «Ամոթի պատը» պետք է վերանվանել «Վիժվածքների պատ»։ Ընդ որում, ոչ միայն կարմիր, կապույտ գլխարկավորները պետք է այստեղ լինեն, այլ առաջին հերթին պետք է լինեն ոստիկանության ղեկավարության նկարները, որ յուրաքանչյուրը մոտենա ու թքի դրանց երեսին։
Այդ ինչ ոգևորությամբ, այդ ինչ ջանասիրությամբ էին հարձակվում։ Հիմա ես ինչպես չասեմ՝ այ վիժվածք, եթե քո պատկերացմամբ իրավախախտին տանում եք, ինչի ես հետևից հարվածում, ընկած մարդուն ինչի ես քացով խփում»,- ասաց Սայաթ Շիրինյանը։
Նա նաև նշեց, որ ժամանակին աշխատել է ներկայիս փոխսոտիկանապետ Վարդան Մովսիսյանի հետ։ Նա 2008թ-ին եղել է ոստիկանության բուժվարչության պետ։
«2008 թ-ին Նիկոլին հայհոյում էր, իսկ երկու օր առաջ Ազգային ժողովում ասում է, թե կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ինչ գործ ունեն երեխաները՝ չհասկանալով, որ ինքն իր ասածով մեկ անգամ ևս հավաստում է, որ մեր ցույցերը խաղաղ են, որտեղ մասնակցում են և փոքրահասկաները, և տատիկներ-պապիկները, արժանապատվություն ունեցող հայն է մասնակցում»,- նշեց Սայաթ Շիրինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Եթե իշխանությունը ցանկանա ինձ հակադարձել, թող դա անի ոչ թե խոսքով, այլ գործով
- Ես ապշում եմ մեր ՀԿ-ների անտարբերության վրա. Արմեն Ալավերդյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ