Վանեցյան. Պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել
«Իշխանություններն ամեն ինչ անելու են, որ շարժման առաջնորդներին փորձեն մեկուսացնել ու ձերբակալել։ Ինձ մոտ այդ տպավորությունն է։ Բայց մենք պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել, դուրս ենք եկել մեր հայրենիքի համար, բոլորս պատրաստ ենք զոհվել հանուն մեր հայրենիքի»,-Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա ասաց՝ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, ինչ-որ գործողություններ են իրականացվում, հենց այդ գործի նյութերից է նման տպավորություն ստացել։
Արձագանքելով երեկ տեղի ունեցածի համար Իշխան Սաղաթելյանին մեղադրելու վերաբերյալ ՔՊ-ականների գրառումներին, Վանեցյանն ասաց՝ Սաղաթելյանն արդեն մեկ ամիս պայքարում է փողոցում, իր վրա վերցրել է շատ մեծ պատասխանատվություն։
«Ես չեմ ուզում ավելացնել կամ պակասեցնել Իշխան Սաղաթելյանի դերակատարումը, բայց տեսնում ենք, որ նա օր ու գիշեր պայքարում է։ Նաև տեղյակ եմ, որ կա քննադատություն Սաղաթելյանի մասին, բայց որևէ մեկն իրավունք չունի նրան քննադատելու, քանի որ նա օր ու գիշեր պայքարում է այս իշխանությունների դեմ, մեր հայրենիքի համար։ Ինչ վերաբերում է այդ իշխանական քարոզիչների կողմից արված գրառումներին, ապա ասեմ, կա մի տեսանյութ, թող մտնեն Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջ, տեսնեն, որ հատուկ միջոցի կիրառումից հետո կրակն ընկնում է ոստիկանների վրա, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստանում։ Ո՞ր ոստիկանն է վիրավորվել ցուցարարի ագրեսիվ պահվածքից կամ ցուցարարի կողմից ուժ կիրառելու հետևանքով»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Եթե իշխանությունը ցանկանա ինձ հակադարձել, թող դա անի ոչ թե խոսքով, այլ գործով
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է
- Վանեցյան. Կլինեմ շատ կարճ՝ չեք մարսելու
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի