«Փաստ». Փաշինյանը օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջոցով յուրատեսակ «գործարք» է առաջարկել Մոսկվային
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին իրավիճակից խիստ անհանգստացած Նիկոլ Փաշինյանը օրերս արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջոցով յուրատեսակ «գործարք» է առաջարկել Մոսկվային։
Ի մասնավորի, առաջարկի բնույթն այն է, որ եթե հունիսի 10-ին Երևան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ աջակցություն հայտնի գործող կառավարությանը, ավելին՝ որոշակի «դոզայով» քննադատություն հնչեցնի ընդդիմության հասցեին, ապա Փաշինյանը, «գցելով» ամերիկացիներին, ռուսների առջև կբացի բոլոր կենսալաբորատորիաների «դռները»։
Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ՌԴ-ից երեկվա դրությամբ դեռ վերջնական պատասխան չէր ստացվել, սակայն Միրզոյանին հասկացրել են, որ եթե նույնիսկ գործարքը տեղի ունենա, ապա պետք է լինի հակառակ հերթականությամբ՝ սկզբից՝ լաբորատորիաները, հետո՝ քննադատությունը։ Համարյա հայտնի ֆիլմի նման՝ առավոտյան՝ փողը, երեկոյան՝ աթոռները...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին