«Պայքարը միայն Արցախի համար չէ, վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը»
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է, որ այսօր 19:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է կայանալու։
«Մինչ այդ` կարևորի մասին»,- գրել է նա ու մեջբերումներ արել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի երեկվա հայտարարություններից.
«Պայքարի առաջին օրից իշխանությունը փորձում է հիմքեր ստեղծել ինձ կալանքի տանելու համար։ Պատրաստ եմ պատասխանատվություն կրել տուժած քաղաքացիների և ոստիկանների համար, իսկ ՔՊ-ն պետք է պատասխան տա 5000 զոհված տղաների և հանձնված տարածքների համար։
Միջադեպը եղել է հրահրված։ Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Քաղաքացիական հագուստով սադրիչներ ենք տեսնում մեր շարքերում։
Ոստիկանությունն հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը։
Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ու հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։
Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։
Մենք նոր բան չենք պահանջում․ ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Տեսա՝ ինչպես են մի խումբ հայ ոստիկաններ, օղակի մեջ հայտնված կանանց ու աղջիկներին հրմշտելով սեղմում պարեկների մեքենաներին. Զաքարյան
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- «Կոլցո» օպերացիա են կազմակերպել և ջարդել ժողովրդին. Սաղաթելյան
- Տուժածներից մեկը ներկա պահին վիրահատվում է
- Նիկոլն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. Սաղաթելյան
- Կապիտուլյանտին թվում է՝ հատուկ միջոցներ կիրառի, ապա մարդկանց թիվը կնվազի․ Իշխան Սաղաթելյան
- Կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից
- Ոստիկանները դիմեցին սադրանքների, եղավ բախումներ, ինչը Նիկոլը վաղուց երազում էր. Սաղաթելյան
- Ինչու ոստիկանները կիրառեցին հատուկ միջոցներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները