Մենք հաղթելու ենք քեզ ու քո խունտային այս լույսերով․ Իշխան Սաղաթելյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դիմադրության» շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով գնացին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվող կառավարական ամառանոց: Երթից առաջ հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը մասնակիցներին հորդորեց չտրվել ոստիկանության սադրանքներին:
Նշենք, որ այստեղ ևս այսօր եւս մեծ թվով ոստիկաններ կան։
Հասնելով կառավարական ամառանոց, երթի մասնակիցները սկսեցին վանկարել՝ «Դավաճա՛ն, հեռացիր»։
Իշխան Սաղաթելյանը պարբերաբար քաղաքացիներին հորդորում էր հեռու մնալ ոստիկաններից։
«Մենք եկել ենք այստեղ, որ իրեն հիշեցնենք, թե ինքն ով է»,- ասաց նա և բոլորը բռունցքները պարզած սկսեցին վանկարկել՝ «դավաճան, հեռացիր»։
Նշենք, որ երթի մասնակցիները բջջային հեռախոսների լույսով լուսավորել են Պռոշյան փողոցը և Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դա խորհրդանշական է, քանի որ այս խավարից պետք է դուրս գալ։
«Ի տարբերություն քեզ, Նիկոլ, որ չորս տարի առաջ մարդկանց բակ էիր գնում դագաղներով ու սև ժապավեններով, մենք հաղթելու ենք քեզ ու քո խունտային այս լույսերով, որովհետև պետք է վերացնենք այս երկրի խավարն այս լույսերով, մեր պայքարը հանուն այս լույսի է, Հայաստանի լույսի ու ապագայի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ որքան շուտ հեռանա Փաշինյանն, այնքան ավելի լավ կլինի Հայաստանի համար։ «Միևնույն է փախնելով, խուսափելով, ուժ կիրառելով քո իշխանությունը չես կարողանալու պահել, մեկ է, քեզ օր ու արև չենք տալու, պետք է գնաս հանուն խաղաղության, պետք է գնաս հանուն Արցախի անվտանգության, պետք է գնաս, որ հայ մարդը հայ մնա»,- նշեց Իշխան Սաղաթելանն ու սկսեցին վանկարկել՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Դրանից հետո երթի մասնակցիները Դեմիրճյան փողոցով գնացին դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան