Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել. Ոստիկանություն
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։
Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:
Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Ոչ մի կադր չկա, որը պատկերեր ցուցարարների կողմից ոստիկանների նկատմամբ բռնություն. իրավապաշտպան
- Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
- Ոստիկանները վիրավորում են ստացել իրենց իսկ արձակած լուսաձայնային արկ պայթյունի արդյունքում. Գեղամ Մանուկյան
- Ո՞վ է հրաման տվել զորքերին առանց ոստիկանապետի գրավոր հրամանի հատուկ լրակազմից օգտագործել հատուկ միջոցներ. Իրավաբան
- Վարդան Ոսկանյան. Կրակված առաջին արկն ընկնում է հենց ոստիկանների վրա
- «Ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունը խառնում է «քուչի խփոցու» հետ»
- Արսեն Բաբայան. Ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան