Ադրբեջանում արգելափակել են Ռիա նովոստի կայքը՝ Արցախի հայտարարությունները «տիրաժավորելու» համար
Ռուսական «РИА Новости» լրատվական գործակալության կայքը Ադրբեջանում անհասանելի է դարձել։
Ռիա նովոստին հայտնում է, որ ուրբաթ օրը Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակումից հետո ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես Axar.az-ը և APA գործակալությունը, կոչ են արել տեղական իշխանություններին արգելափակել «Россия сегодня» միջազգային մեդիախմբի մեջ մտնող լրատվամիջոցները։
Ի պատասխան գործակալության հարցմանը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Россия сегодня»-ն «տիրաժավորում» է Լեռնային Ղարաբաղի հայտարարությունները՝ Ռիա նովոստիի թղթակցի և ԼՂՀ պետնախարարի զրույցից լուրերի հրապարակման պատճառով:
Գերատեսչությունը կարծում է, որ ռուսական պետական գործակալությունը, իբր, տարածում է զրպարտչական բնույթի տեղեկատվություն, որը հակադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և խթանում է անջատողական միտումները։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է, որ այս ամենը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, խորապես ափսոսանք է պատճառում։ Միաժամանակ, ինչպես ընդգծվել է, նախարարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիի կողմից սադրանքի կամ անջատողականության քարոզչության որևէ ապացույց չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Արցախում պետք է ավելացվի ռուս խաղաղապահների թիվը, ընդլայնվեն նրանց լիազորությունները
- Արցախը Հայաստանի հետ բանակցում է ճանաչման համար, բայց առաջընթաց դեռ չկա. Արտակ Բեգլայան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան