Որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, գրում է.
«Սրանք իրանց երեկվա վայրագությունների նպատակն էն էր, որ մարդիկ վախենան ու էլ դուրս չգան: Որ հասկացան էդպես չի, փորձում են ուրիշ ստորությունների գնալ, օրինակ իմ շաբաթներ առաջ պլանավորած երկրից բացակայելն այդ լույսի ներքո են ուզում ներկայացնել: Չեն հասկանում, որ ինչքան իրանք իրանց լկտի են պահում, մեր շարքերում վճռական մարդկանց քանակը միայն ավելանում է:
Ես պայքարի մեջ եմ և շարունակում եմ մնալ անմնացորդ, անկախ նրանից, որ որոշ ժամանակ ֆիզիկապես ձեր կողքին չեմ լինի և բնական է նաև պետք է լինեմ ընտանիքիս կողքին, քանի որ շուտով մեր աղջիկը պիտի ծնվի: Եվ սա ներկացնելը այլ լույսի ներքո, կրկին ի ցույց է դնում իրենց ստոր էությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ընկերոջս ձերբակալելու որոշում է կայացվել
- Վարչապետի աթոռը զբաղեցնողի հոգին փառավորվում է՝ տեսնելով, թե ինչպես են ցուցարարներին ծեծում. Լևոն Քոչարյան
- Հստակ բիրտ ուժ էին կիրառում, երևի ակնկալելով, որ «վերևներում» մեկը կուրախանա․ Լևոն Քոչարյան
- Անհամաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց Լևոն Քոչարյանը
- Սիրուշո. Պետք է մեկնեմ՝ երրորդ երեխայիս լույս աշխարհ բերելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան