Քաղաքական 09:32 05/06/2022 Հայաստան

Վարդան Բալյան. Հրամայական անհրաժեշտություն է ազատվել սրիկաների ու հիմարների իշխանությունից

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.

«Սրիկաներ, թե հիմարներ՝ ընտրելն անիմաստ է

Թուրքիայում 2023 թվականի հունիսին նախատեսված ընտրություններին կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունն իր համագումարում պաշտոնապես առաջադրեց Էրդողանի թեկնածությունը, ինչն, իհարկե, կանխատեսելի էր: Տնտեսության վիճակը մեղմ ասած չի նպաստում գործող նախագահի վերընտրությանը. անհատ սպառողների համար գազի գինը թանկացել է 30%-ով, արդյունաբերական գազի գինը 40%-ով, բենզինի գինը աճել է 239%-ով, դիզելի գինը՝ 258%-ով, թանկացումների շարքը կարելի է անվերջ շարունակել: Պաշտոնական գնաճը մոտ է 70%-ի, և այս ցուցանիշով Թուրքիայն համաշխարհային առաջատարն է:

Հիշեցնեմ Բայդենի վարչակարգի հրապարակային դիրքորոշումը Էրդողանի ընդդիմադիր մրցակցին առաջիկա նախագահական ընտրություններում ըստ ամենայնի աջակցելու հարցում, որպեսզի հասկանալի լինի ոչ միայն ներկա, այլև տեսանելի ապագայում միանգամայն կանխատեսելի զարգացումների տրամաբանությունը, քանի որ թուրքական բևեռից մեզ սպառնացող ռիսկերը անխուսափելիորեն աճելու են:

Փորձենք մասնավորել քրդական հարցում Էրդողանի ներկա քաղաքականության օրինակով:

Հունիսի սկզբին Թուրքիայի նախագահը հայտարարեց Սիրիայում հակաահաբեկչական օպերացիայի մեկնարկի մասին՝ փաստացի մեղադրելով ԱՄՆ-ին և Ռուսաստանին անվտանգության գոտի ստեղծելու իրենց պարտավորությունը չկատարելու մեջ: Ըստ որում, հրապարակային հայցելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցությունը՝ Էրդողանը համարյա բաց տեքստով ասում է, որ հրաժարումը գնահատվելու է որպես աջակցություն քրդական ահաբեկիչներին: Ավելին, այլևս գնանշված է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության Թուրքիայի համաձայնությունը: Ուշագրավ է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը, հատկապես, ռուսների լռության համատեքստում, թե Միացյալ Նահանգները դեմ են թուրքական ռազմական օպերացիային, քանի որ այն խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը: Այդուհանդերձ, գոնե հիմա քիչ հավանական է, որ Վաշինգտոնը առարկայորեն կխանգարի թուրքական զորքերին Սիրիայում, քրդերը կարծես հայտվել են նույն վիճակում, ինչ մենք:

Ակնհայտ է, որ Էրդողանի արտաքին քաղաքական ակտիվությունն առաջիկա ամիսներին հիմքում ունենալու է ներքաղաքական-նախընտրական տրամաբանություն: Այդուհանդերձ, պետք է հստակ գիտակցել, որ Թուրքիայի քաղաքականությունը ռազմավարական ծրագրավորման մակարդակում մանրակրկիտ մշակվել և նախապատրաստվել է ներկայում դիտարկվող տարածաշրջանային և աշխարահաքաղաքական զարգացումների սցենարների համատեքստում: Դեռևս 2012 թվականից բազմաթիվ փորձագետներ կարծիք էին հայտնում, թե  այն ժամանակ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից հրապարակայնացված «Զրո խնդիր` հարևանների հետ» թուրքական արտաքին քաղաքական հայեցակարգը տապալվել է, քանի որ...Կարծում եմ, բոլոր այդ գնահատականները հիմքում սխալ ունեին՝ թուրքերը հիմա էլ շարունակում են իրականացնել  «Զրո խնդիր` հարևանների հետ» քաղաքականությունը, ըստ որում, գերազանցապես ռազմական գործիքակազմով: Թուրքական ուղեղային կենտրոններից մեկի առաջատար փորձագետներից մեկին կվկայակոչեմ, ով անկեղծացավ՝ խնդիրները հարևանների հետ անխուսափելիորեն պետք է լուծվեն, զրոյանան, եթե ներկա հարևանի հետ այդ անհնարին կլինի, ուրեմն հնարավոր կդառնա նոր հարևանի հետ:

Ահա այսպիսի իրավիճակում ենք, իսկ մեր քաղաքական վերնախավը հերթական անգամ մեր ժողովրդի ու ազգի համար ճակատագրական ժամին զելինա է խաղում:

Հետգրություն: Նապոլեոնը գնաճը զսպելու հարցում անկարող իր ֆինանսների մինիստրին ասել է՝ կամ սրիկա եք կամ հիմար, բայց ես կնախընտրեի գոնե առաջին տարբերակը: Ցավոք, սրիկա, թե հիմար մեր ներկա պարագայում չկա որևէ էական տարբերություն: Հրամայական անհրաժեշտություն է ազատվել սրիկաների ու հիմարների իշխանությունից: 44-օրյա պատերազմի ցավն ու կորուստներն անգամ համեմատելի չեն այն ահագնացող սպառնալիքին, որին բախվելու ենք անխուսափելիորեն ամիսներ անց»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}