Սերգեյ Ասատուրովն ազատության մեջ է
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Սերգեյ Ասատուրովը ազատության մեջ է:
Դատարանը (նախագահող դատավոր Գ.Պողոսյան) բավարարելով փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և իմ ձերբակալման բողոքը Սերգեյ Ասատուրովի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ, որից հետո մերժեց քննիչի կալանավորման միջնորդությունը:
Սերգեյ Ասատուրովի պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Էրիկ Ալեքսանյան,
Աբգար Պողոսյան,
Լուսինե Հովհաննիսյան,
Հովհաննես Խուդոյան»։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը գրել էր.
««Հունիսի 3-ի ոստիկանական կազմկերպված սադրանքի, ծեծ ու ջարդից հետո, Ֆրանսիայի հրապարակի շրջակայքից լպիրշ և լկտի ձևով բերման են ենթարկել ընկերոջս՝ Սերգեյ Ասատուրովին, հասցնելով նրան գանգուղեղային վնասվածք:
Այնուհետև ակնհայտ անհիմն ոմն ոստիկանի սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալելու որոշում կայացրել: Սերգեյը, ով արցախյան առաջին պատերազմում կորցրել է հորը, անմնացորդ ու անշահախնդիր պայքարում է հանուն Հայաստանի և Արցախի»։