ԱՊՀ առաքելության ղեկավարն ասել է, որ Ղազախստանում հանրաքվեի ժամանակ արձանագրված խախտումներն աննշան են
Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների և լրացումների հանրաքվեն անցկացվել է գործող օրենսդրության համաձայն, մանր խախտումները չեն ազդել արդյունքների վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Լեոնիդ Անֆիմովը։
«ԱՊՀ դիտորդներն իրենց զեկույցներում նշել են մի քանի աննշան խախտումներ, որոնք ավելի շատ տեխնիկական են, քան իրավանորմատիվային, և որոնք, առաքելության կարծիքով, չեն կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ դիտորդները եկել են այն եզրակացության, որ քվեարկության ընթացակարգն անցել է օրենքով սահմանված կարգով։
«Առաքելությունը կարծում է, որ հանրաքվեն անցկացվել է բարձր կազմակերպչական մակարդակով` գործող օրենսդրությանը համապատասխան: Կազմակերպիչները պայմաններ են ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքների իրացման համար»,-ասել է Անֆիմովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան