ԱԺ-ն, ի դեմս ՔՊ-ի, վերածվել է Միլլի Մեջլիսի մինի Մեջլիսի. Էդգար Ղազարյան
«Ոստիկանական գործողություններում երկու հատկանշական պահ կա, առաջին՝ նրանք սադրանք են հրահրում և այն վերածում են բիրտ ուժի կիրառման առիթի»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազրարյանը և հիշեցրեց, որ այն արձանագրվել է երկու վայրում՝ Կառավարության 3-րդ շենքի դիմաց և Դեմիրճյան փողոցում:
Նա հիշեց, որ Կառավարության 3-րդ շենքի դիմաց ոստիկանները, չթողնելով պատգամավորներին մտնել շենք, սադրեցին բախումներ, որոնց հետևանքով եղան բազմաթիվ տուժածներ:
Ղազարյանը նշեց, որ երկրորդ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության իր նստավայրից փախել էր Կառավարական ամառանոց, ուր հասած ցուցարարները կարճ դադարից հետո որոշել էին Դեմիրճյան փողոցով վերադառնալ ֆրանսիայի հրապարակ և ոստիկանները չեն բացել ճանապարհը:
«Ոստիկանները սկսեցին բիրտ ուժ, ոստիկանական հատուկ միջոցներ կիրառել և նրանց մեծ մասը տուժել են հենց այդ միջոցների կիրառումից»,-ասաց Ղազարյանը և տեղեկացրեց, որ միջադեպի ժամանակ Դեմիրճյան փողոցում բազմաթիվ չսափրված ոստիկանական համազգեստ կրողներ են եղել, ինչը կանոնակարգի խախտում է և հուշում է, որ նրանք պարզապես ոստիկաններ չեն եղել:
«Ոստիկանները բացում էին վահանները, այդ միջանցքից 4-5 բերատավոր ոստիկան հարձակվում էին ցուցարարներից մեկի վրա, նրան ուժով տանում էին ոստիկանների շարքերի ներս և սկսում ծեծել»,-միջադեպի վայրում իր տեսածը պատմեց բանախոսը և հավելեց. «Ասում են, թե ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, բայց ես տեսել եմ, թե ինչպես է ոստիկանը շիշը նետում ցուցարարների ուղղությամբ: Կամ այդ դատարկ պլաստիկ շշի, որ կպել է նրա սաղավարտին, ցավն այնքան մե՞ծ է եղել, որ պետք էր լուսաձայնային նռնակ կիրառեի՞ն»:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը տարակուսեց, որ ցուցարարները կարող էին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ և ենթադրեց, որ այն հենց ոստիկաններն են արել:
«Վստահ եմ, որ ոստիկանությունում անիշխանություն է, անկառավարելի վիճակ է, քանի որ ես ինքս տեսել եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը՝ Սարգիս Հովհաննիսյանն, անզեն աչքով երևում է, որ տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք ոչ միայն անհամատեղելի են հատուկ ծառայություններում աշխատանքի հետ, այլև՝ առհասարակ պետական կառավարման մարմիններում աշխատելու հետ»,-ասաց Ղազարյանը և տեղեկացրեց, որ տեսել է, թե ինչպես Հովհաննիսյանը դուրս է գալիս հանրային ակցիաների ժամանակ և ուղղորդում ոստիկաններին:
Բանախոսը նաև հայտնեց, որ ոստիկանությունում անիշխանության մասին խոսում են նաև մամուլով տարածված լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող մեքենաները գտնվում են ոստիկանական վարչության դիմաց՝ ծառայողական մեքենաների համար նախատեսված կայանատեղիի կենտրոնում:
«Ակնհայտ է, որ ոստիկանական համակարգի ներսում սկսել են որոշումներ կայացնել այդ համակարգից դուրս գտնվող անձինք, և ոստիկանության լրացուցիչ ագրեսիան և սադրանքները կապված են վերջիններիս գործողությունների հետ»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Անդրադառնալով ԱԺ-ի չկայացած նիստին՝ բանախոսն ասաց. «Ընդդիմությունն ընդամենն ասում էր՝ եկեք վերահաստատենք, որ մենք Երրորդ հանրապետության հիմնադիր փաստաթղթի կրողներն ենք, շարունակում ենք առաջնորդվել անկախության հռչակագրի դրույթներով, բայց այս իշանությունները ինչպես կարող են այդ դրույթներով առաջնորդվել, եթե կործանում են այդ պետությունը: Իրենց նպատակն Անկախության հռչակագրով հիմնադրվեծ հանրապետության կործանումն է: Ազգային ժողովն, ի դեմս ՔՊ-ի, որոնք իշխանազավթման հետևանքով 71 հոգով մեծամասնություն են կազմել, վերածվել է Միլլի Մեջլիսի, մինի Մեջլիսի»,-ասաց Ղազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն հայտնում է ձերբակալված 13 անձի մասին՝ «Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում զանգվածային անկարգությունների դեպքով»
- ԱԺ արտահերթ նիստ կգումարվի
- Հայաստանի ու Արցախի ոչ մի հենակետ ու խրամատ այդպես չի պաշտպանվում, ինչպես Դեմիրճյան փողոցի մուտքը․ Արմեն Աշոտյան
- Ոստիկանական պատնեշը բացվեց, քաղաքացիները Դեմիրճյան փողոցով երթ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան