Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
Սիրիայում թուրքական հնարավոր գործողության թեման, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Անկարա կատարվելիք այցի ժամանակ:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Լավրովը Թուրքիա կմեկնի հունիսի 8-ին:
«Այն, որ այդ թեման, անշուշտ, նախարարը կքննարկի իր առաջիկա շփումների ընթացքում, կարելի է ենթադրել բարձր որոշակիությամբ»,-լրագրողներին ասել է Պեսկովը։
Լրագրողի դիտարկմանը, թե սիրիական մի քանի քաղաքների շուրջ դիրքերն ուժեղացվում են, իսկ Թուրքիան նախատեսում է հենց այդ ուղղություններով գործողություն իրականացնել, Պեսկովն ասել է, որ դա Սիրիայի ինքնիշխան տարածքն է։
«Ի վերջո, դուք խոսում եք Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին, և հենց այդ պետության Զինված ուժերն են, որ այս կամ այն չափով ուժեղացնում են իրենց տարածքում որոշակի օբյեկտները»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան