Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը
Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից ու մանրամասնում, որ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև այլ հարցեր:
Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը կայցելի Հայաստան
- Շոյգու. Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները
- Փաշինյան. ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո այնքան էլ չուրախացրեց Հայաստանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան