ԱՄՆ-ում երկու տարեկան որդին պատահաբար կրակել և սպանել է հորը
ԱՄՆ-ում երկու տարեկան տղան կրակել է հոր մեջքին, երբ նա խաղային կոնսոլ էր խաղում։ NBC News-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա ռու»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Ոստիկանության տվյալներով՝ երեխայի 26-ամյա մայրը մոռացել է ատրճանակը թաքցնել իր մանկահասակ որդուց։ Կինը պատմել է, որ կրակոցների ժամանակ ննջասենյակում են եղել ամուսիններով և նրանց երեք երեխաները։
«Երեխաները չեն տուժել, բայց, ամենայն հավանականությամբ, նրանք ընդմիշտ կմնան հուզական տրավմայի մեջ: Նրանք ոչ միայն իրականում կորցրել են երկու ծնողին, այլև այն փոքրիկը, որը պատահաբար կրակել է իր հոր մեջքին, պետք է մեծանա՝ իմանալով, որ իր գործողությունները ծնողի մահվան պատճառ են դարձել»,-ասել է Օրենջ շրջանի շերիֆ Ջոն Մինան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան