Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա՝ դիտելու համատեղ զորավարժությունները
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, որտեղ դիտելու է «Էֆես-2022» զորավարժությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հայտնել այդ երկրի ՊՆ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում Հասանովը կայցելի նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդես։
Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվում են «Էֆես-2022» զորավարժությունները։ Ադրբեջանը ներկայացնում են առանձին համակցված բանակի և ռազմածովային ուժերի զինծառայողները։ Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 9-ը։
Զորավարժությունների ընթացքում զարգացվում է էգեան ծովում կղզիները գրավելու սցենարը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-արդբեջանական զորավարժություններ՝ Կարսում
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին