Ախալցիխեում և Ադիգենիում Ղրիմ-Կոնգո տենդի նոր դեպքեր են հայտնաբերվել
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, Ախալցիխեում և Ադիգենիում Ղրիմ-Կոնգո մարդու հեմոռագիկ տենդի երեք նոր դեպք է գրանցվել։ Երկու կասկածելի դեպք ուսումնասիրվում է։ sknews.ge-ի հաղորդմամբ, երկու դեպքը գրանցվել է Ախալցիխեի՝ Կլդե և Զիկիլիա գյուղերում, մեկ դեպք՝ Ադիգենիի Շոլավերի գյուղում։
Հիվանդների վիճակն ու տարիքը այս փուլում հայտնի չեն։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնում են, որ Սամցխե-Ջավախեթիից հինգ հիվանդ է բուժվում, այդ թվում՝ մեկը վերակենդանացման բաժանմունքում է։ Հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում։
Հունիսի 6-ի տվյալներով՝ այս տարի Սամցխե-Ջավախեթիում գրանցվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի 17 դեպք, մեկ մարդ մահացել է։
Կենդանական տիզերը, որոնք Ղրիմ-Կոնգո վիրուսի կրողներ են, ակտիվանում են ամռանը։ Այս հիվանդությունը վտանգավոր է մարդու կյանքի համար։ Սամցխե-Ջավախեթին Ղրիմ-Կոնգոյի տարածման կարևոր կենտրոններից է։
Այս հիվանդության մեկից մյուսին փոխանցվում են՝ հիվանդի արյունով, արտազատվող նյութերով: Հիվանդության ախտանիշներն են՝ հանկարծակի սարսուռ, մարմնի ջերմաստիճան 39-40 °С, սկսվում է մկանների և գլխի հատվածի ցավ, փսխում։
Քանի որ հիվանդությունը շատ ծանր է ընթանում, այն կարող է հանգեցնել մահվան, եթե ճիշտ ժամանակին չցուցաբերվի բուժում:
Հիվանդության վտանգի գոտում են գտնվում ֆերմերները, հովիվներն ու անասնաբույժները, նաև մարդիկ, որոնք սերտ շփման մեջ են Ղրիմ-Կոնգոձով հիվանդացած մարդու հետ, որը մարդկանց մոտ դրսևորվում է տիզերի հետ շփումից 1-9 օր հետո, սա կլինի խայթոց, թե տրորված տիզի հպում, նաև վարակված արյունով կամ հյուսվածքների հետ շփումի արդյունքում 3-14 օր (կենդանիների մորթի ժամանակ): Հիվանդության դեպքերը հիմնականում դիտվում են գարնանից մինչև վաղ աշուն, քանի որ այս ընթացքում ակտիվանում են հիվանդություն կրող տիզերը։