Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված և հոսպիտալացված քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել
Հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են, որ միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնում են, որ հոսպիտալացված 14 հիվանդից 2-ն արդեն դուրս են գրվել։
«Սննդամթերքը կապարակնքված է, այսօր կուղարկվի փորձաքննության»,- ասացին տեսչական մարմնից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան