Սննդի անվտանգության օրը Հայաստանում «նշանավորվեց» սննդային թունավորմամբ
Սննդամթերքի անվտանգության միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում, երբ ՍԱՏՄ աշխատակիցները շնորհավորում են միմյանց, 12 մարդ սննդային թունավորմամբ այս պահին գտնվում է հիվանդանոցում։
Գաղտնիք չէ, որ «Վերջին Զանգ» միջոցառումից հետո շատ ռեստորաններում տեղի են ունենում երեկույթներ։ Հետևաբար մեծանում է տեսչական մարմնի կողմից հնարավոր թունավորումների կանխարգելման ու պատշաճ վերահսկողության իրականացման կարևորությունը։
Արդյո՞ք ՍԱՏՄ-ն կատարել է ակտիվ իրազեկում տնտեսվարողների, հանրային սննդի օբյեկտների շրջանում սննդային թունավորման կանխելու համար՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ վերջին մեկ տարվա ընթացքում հենց հանրային սննդի կետերն են դարձել սննդային թունավորման հիմնական աղբյուր։
Panorama.am-ն այս ու այլ հարցեր ուղղեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին։
Հարց-Պարոն Ավետիսյան, տեսչական մարմինը «Վերջին զանգին» ընդառաջ ի՞նչ աշխատանքերներ է իրականացրել՝ կանխելու հնարավոր սննդային թունավորումները։
Պատասխան-Իրազեկման աշխատանքներ մենք միշտ ենք իրականացնում, 2018-2020 թվականներին մենք մեծ ծավալի աշխատանք ենք իրականացրել, ավելի շատ օգնել ենք շտկել խնդիրները, քան տուգանել ենք։
«Վերջին զանգ»-ից առաջ իրազեկելու, յուրաքանչյուրին տեղեկացնելու հնարավորություն չկա, քանի որ մենք իրականացնում ենք մեր պլանային ստուգումները, չգիտենք, թե որ հանրային օբյեկտները կսպասարկեն այս միջոցառումները, ամեն սննդի շղթայի օբյեկտ չէ, որ կարող է ընդգրկված լինել մեր պլանային ստուգումների ցանկում։
Այն ռեստորանը, որտեղ գրանցվել է թունավորումը, անընդհատ գործող օբյեկտ չէ։ Դրա գործառույթը սահմանփակվում է միջոցառումներ կազմակերպելով։ Հիմա այդ օբյեկտի գործունեությունը կասեցված է։ Սննդի նմուշառում է կատարվել, մնացած սնունդը կապարակնքված է։ Կիրականացվի փորձաքննություն, կհասկանանք, թե որն է եղել սննդային թունավորման պատճառները։
Հարց-Դուք նշում եք, որ 2018-2020 թվականներին իրազեկման մեծածավալ աշխատանքներ եք իրականացրել, սակայն ամենազանգվածային թունավորումները գրանցվեցին 2021-ին հանրային սննդի օբյեկտներում։ «Երեմյան փրոջեքթս» ռեստորանի թունավորման փաստով քրեական գործ է հարուցված, դուք այդ հարցերում հետևողակա՞ն եք, հետևում եք այս գործերի ընթացքին։
Պատասխան-Մենք հետևողական լինել չենք կարող, մեր գործն անելուց հետո այն հանձնվում է իրավապահներին, սակայն մենք անում ենք ամեն բան, որ նման դեպքերը չկրկնվեն, կանխվեն։
Մենք չենք կարող հետևել, թե ով ինչ պատասխանատվության ենթարկվեց, քանի որ դրա ժամանակն էլ, գործառույթն էլ չունենք։
Անցած տարի հանրային սննդի կետերում գրանցված զանգվածային թունավորումը մեկ-երկու հոգու փնթիության հետևանքով էր։
Հարց-«Երեմյան փրոջեքթս»-ը չընդունեց իրեն վերագրվող այդ մեղքը։
Պատասխան-Նրանք կարող են չընդունել, բայց մեկ աշխատակցի փնթի վերաբերմունքի ու սանիտարահիգիենիկ նորմերը չպահպանելու հետևանք էր։
Հարց-Հաշվի առնելով, որ ուսումնական տարվա ավարտին շատ են կազմակերպվում էքսկուրսիաներ, շատ դեպքերում սնունդը գնում են ուրիշ քաղաքում, ուտում են մեկ ուրիշ բնակավայրում ժամեր անց։ Ինչպե՞ս սնվել, որպեսզի չգրանցվեն սննդային թունավորումներ։
Պատասխան-Շատ կարևոր է, որ գնված սննդամթերքը տեղափոխվի անհրաժեշտ ճիշտ ջերմային պայմանների պահպանմամբ, քանի որ շատ հաճախ պատրաստի սննդամթերք են գնում, ապա պիկնիկների ժամանակ օգտագործում։ Խորհուրդ եմ տալիս ամառվա ընթացքում ընդհանրապես հրաժարվել կրեմային արտադրանքից։ Եթե այս շոգի պայմաններում մենք օրինակ Մալաթիա-Սեբաստիայում գնենք կրեմային արտադրանք, մեքենայով տեղափոխենք Նոր Նորք, այդ սնունդն արդեն վտանգավոր կլինի։
Հարց-Այսօր հատկապես Երևանում շատ տարածված է սննդի առաքումը։ ՍԱՏՄ-ն երբևէ ստուգե՞լ է այն հեծանիվների, մոտոցիկլետների, մոպեդների արկղերի վիճակը, որոնցում պահվում է սննդամթերքն առաքման ընթացքում։
Պատասխան-Դրանք չեն ստուգվել, մենք մեքենաներին ենք տալիս սանիտարական գրքույկներ։ Բայց նախատեսում ենք ստուգել, իրավական խնդիրներ կան այս պահին։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներս այդ հնարավորությունը կունենանք։
Հարակից հրապարակումներ`
- Բյուրեղավանում ավարտական միջոցառմանը թունավորված և հոսպիտալացված քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել
- Սպառողների պահանջատիրությունն ու աչալրջությունը օգնում է ՍԱՏՄ-ին, զգոն դարձնում տնտեսվարողներին
- «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործի շրջանակում հարցաքննվել է ավելի քան 100 տուժող
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում թունավորման քրգործով 9 անձ տուժող է ճանաչվել
- «Երեմյանների» ռեստորանում, «Տաշիր Պիցցա»-ում թունավորումների փաստով քրգործը տեղում դոփում է
- Նոր տարի, նոր թունավորումներ. «Պետք է աղոթել, նոր ուտել»
- Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում գրանցված թունավորումների դեպքով քրգործ է հարուցվել
- Գեորգի Ավետիսյան. Թե «Տաշիր պիցցա»-ում, թե «Երեմյան փրոջեքթս»-ի սննդի կետում թունավորումների պատճառը եղել է մարդկային գործոնը, ոչ թե հումքը
- «Հայր և որդի Երեմյաններ»-ում՝ որպես ռիսկային տնտեսվարող ստուգումներ կիրականացվեն
- «Տաթև»-ի սաների թունավորման հետքերով. Ստաֆիլակոկ հավի մսով և գազարով խճողակում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների աղիքային վարակի հարցում հումքը «մեղավոր» չէ
- ՍԱՏՄ. «Երեմյան փրոջեքթս»-ին պատկանող ռեստորանում հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանի վերաբերյալ ՀՎԿԱԿ հրապարակած արդյունքներն արժանահավատ են ու անհերքելի փաստ
- ՀԿՎԱԿ. «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում աշխատակիցների կողմից չեն պահպանվում անձնական հիգիենայի կանոնները
- Ռոմելա Աբովյան. «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները
- Պիպոյան. Եթե հավատարմագրված լաբորատորիան «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանում խնդիր չհայտնաբերի, ես չեմ հավատա, քանի որ կան թունավորվածներ
- «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանում սնվածների թունավորման փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
- Գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի. Անահիտ Ավանեսյանը՝ թունավորման դեպքերի մասին
- Պիպոյան. Տեսչական մարմիններն ասում են՝ վա՜յ թունավորում եղավ, բայց չեն ասում՝ թունավորում եղավ, քանի որ չենք աշխատում
- «Երեմյան փրոջեքթս»-ի ռեստորանի մակերեսներից և աշխատակիցների ձեռքերից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ
- Չնայած թունավորումների ու մարդկանց տանջանքներին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները շարունակում են գործել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան