«Հրապարակ». Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման ծավալի ռեպրեսիաներ չեն եղել, բայց որևէ ճնշում, բռնություն մեր շարժումը կասեցնել չի կարող:
Անցած 35 օրերին ոստիկանությունը, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկել 2 հազար100 հոգու, 48 արժանապատիվ քաղաքացի ձերբակալվել է, որից 27-ն այս պահին արդեն կալանքի տակ են, ևս մի քանի գործ ընթացքի մեջ է»:
Իհարկե, իշխանական ռեպրեսիաները մեզ համար նորություն չեն, և դրանք հատկապես թափով ծավալվում էին 2008-ի մարտի 1-ից հետո, բայց այն ժամանակ 10 զոհ ունեինք, և իրավիճակը համադրելի չէ այսօրվա խաղաղ ակցիաների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան