Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ամբողջ աշխարհին. վերլուծաբան
Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն անարդյունավետ են և համաշխարհային սով են հրահրում, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին գրել է հոդվածագիր Պանկաջ Միշրան Bloomberg-ում։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները սահմանափակող միջոցներ են կիրառել Մոսկվայի դեմ՝ հաշվի չառնեկով դրա հետևանքները այլ երկրների համար։
«Անշուշտ, ոչ համակարգված քայլերը, որոնք հիմնված են հիմնականում սեփական շահերի վրա, միշտ դատապարտված են եղել ձախողման»,- գրել է Միշրան։
Հոդվածի հեղինակը կարծում է, որ Արևմուտքին չի հաջողվել պատժամիջոցների օգնությամբ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։
Նշվում է, որ ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ. Մոսկվան կտրականապես մերժել է նման մեղադրանքները։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
- 2022թ. ցորենի համաշխարհային ճգնաժամ-Հայաստան
- ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ
- Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի
- Ֆրանսիացիները հայտարարել են հակառուսական պատժամիջոցների անարդյունավետության մասին
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին