ԵՄ դեսպան, պետք է կողմնորոշվեք՝ ՀՀ-ում սատարում եք ժողովրդավարությա՞նը, թե՞ Նիկոլին. Ակցիա ԵՄ դեսպանատան մոտ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները, ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների գլխավորությամբ հասան ՀՀ-ում Եվրոպական միության գրասենյակի մոտ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ընթերցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», գրությունը, որը պետք է փոխանցվի ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։
Նա ակնկալում է, որ հիմնավորումներով այս գրությանը դեսպանի կողմից պատշաճ արձագանք կլինի։
«Հուլիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ, այն է՝ «Սվիրել» լուսաձայնային նռնակներ, չնայած որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ և ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը։
Լուսաձայնային նռնակների կիրառումն իրականացվել է առանց նախնական զգուշացման, որի հետևանքով խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանակներում, այդ թվում՝ կանանց ու տարեցների մոտ, առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից կուսակցությունների ներկայացուցիչներ։ ...
Ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման հետևանքով, իսկ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններով՝ կիրառված լուսաձայնային նռնակները եղել են ժամկետանց։
Ոստիկանության մի շարք ծառայողներ օրենքի կոպիտ խախտմամբ տարբերանշաններ չեն կրել։
Ոստիկանական բիրտ և անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների, նաև ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, խոչընդոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը...»,- մասնավորապես նշված է գրության մեջ։
Վարդևանյանն ասաց, որ հունիսի 3-ին հենց այս հատվածում՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատվածում՝ ԵՄ դեսպանատան հարակից տարածքում, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ։
«Կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է։ Ի վերջո ամբողջ աշխարհում հայ ազգը հայտնի է իր հյուրընկալ տեսակով։ Բայց ստացվում է՝ ԵՄ դեսպանության դիմաց ոստիկանությունը նռնակ է օգտագործում։ Մեզ համար դա ամոթ է։ Բայց զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում, չի խոսում վնասվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիների մասին, չի խոսում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ նռնակ օգտագործելու մասին։ Լավ, դրա մասին չի խոսում, կարելի էր ասել՝ ամոթ է, ԵՄ դեսապնության առաջ ինչո՞ւ եք նռնակ օգտագործել»,- ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ, լինելով իրավաբան, մշտապես կարևորել է մարդու իրավունքները, մարդու իրավունքների վերաբերյալ ամենահայտնի փաստաթուղթը 1950 թվականին ընդունված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» եվրոպական կոնվենցիան է։
«Ես իսկապես հավատացել եմ այդ կոնվենցիայի իրական լինելուն, հավատացել եմ, որ ԵՄ-ն դրան պետք է հավատա ևս, պաշտպանի այդ կոնվենցիան, բայց երբ այդ կոնվենցիայի գրեթե բոլոր իրավունքները հունիսի 3-ին խախտվում էին, երբ այս օրերի ընթացքում օրվա իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում իմ հայրենակիցներին, գաղափարական ընկերներին և այս կառույցը լուռ է մնում, ես չեմ հասկանում, ես չեմ ընկալում։
Մի՞թե սա էր այդ արժեքը։ Սա երկակի ստանդարտ է, սա ամենադաժան երկակի ստանդարտն է, ամենաանընդունելին։ Այս նույն դեսպանությունը 2018 թվականին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածում, իսկ հիմա միայն լուռ է, և այդ լռությամբ խրախուսում է ոստիկանական վայրագությունները։ Այս սա փաստ է»,- ասաց Արամ Վարդևանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նույնպես ընդգծեց, որ այս շենքում նստած դեսպանն առիթը բաց չէր թողնում, երբ հնարավորություն էր ունենում, քաղաքական հայտարարություններ էր անում, կոնկրետ կողմ էր բռնում, իսկ ընդամենը մի քանի օր առաջ այստեղ տեղի ունեցած վայրագությունների հետ կապված մի ծպտուն անգամ չի հանում, կույր և լուռ է ձևանում։
«Բայց իրականում մենք այստեղ ենք, որ ասենք դեսպանին՝ դուք Հայաստանում պետք է կողմնորոշվեք՝ ի վերջո սատարում եք եվրոպական արժեքնե՞րը. Ժողովորդավարությո՞ւնը, օրենքի գերակայությո՞ւնը, թե՞ Նիկոլին ու և իր աթոռը, ժամանակն է, որ դուք կողմնորոշվեք, որպեսզի հայ հասարակությունն էլ հասկանա, թե դուք այստեղ ինչ ֆունկցիա եք կատարում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի ԵՄ գրասենյակ
- Սաղաթելյանը ներկայացրեց հունիսի 7-ի անելիքները
- Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք․ Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել. Ոստիկանություն
- Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
- Վանեցյան. Ոստիկանությունը կիրառել է բիրտ ուժ, եղել են իշխանության կողմից սադրիչներ
- Արթուր Խաչատրյան. Ոստիկանական գործողություն թե՞«քուչի խառը կռիվ»
- Ոստիկանությունը, դատախազությունը չներկայացրեցին կրակված արկերի պարկուճները, ինչը հաստատում է՝ դրանք եղել են ժամկետանց. Բաբայան
- Ոստիկանությունն ապօրինի է հատուկ միջոց կիրառել. Արա Զոհրաբյան
- Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի. Գայանե Պապոյան
- Փոխոստիկաններից մեկը ցուցարարի ոտքից քաշել է ու գցել գետնին․ Արամ Վարդևանյան