Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները. Քրիստինե Վարդանյան
«Մենք պետք է հասկանանք, որ չունենք անկախ և սեփական որոշումներով գործող ոստիկանություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդևանյանը։
Նրա խոսքով, ոստիկանության գործողությունները խոսում են իշխանության ղեկին ժամանակավոր նստածի վախերի մասին։
«Ոստիկանության գործողություններն արտացոլում են ՔՊ ներքին քննարկումներում ընդունված որոշումները։
Ոստիկանությունը չի իրականացնում իր ֆունկցիան ու չի ենթարկվում ոստիկանապետի որոշումներին, ուղիղ հրահանգ է իջնեցվում իրեն»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Ք. Վարդանյանի խոսքով, իշխանական խմբակն ունի կորցնելու մի բան՝ իշխանություն, իրենք այդ իշխանությունը պահելու համար տվել են անգամ հայրենիքը։
«Հիմա պատկերացրեք՝ այդ մարդիկ, ովքեր սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու առաջ։ Այդ դեպքում հնարավոր և անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որն աշխարհում իրենց ունեցած միակ ամենաթանկ բանն է, որևէ միջոցի առաջ չեն կանգնի։ Ոստիկանության գործողությունները սրա մասին են. խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ առանց զգուշացման և առանց թույլատվության հատուկ միջոց կիրառելն այլ բացատրություն չունի»,- ասաց Ք. Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այո, ես համարում եմ խիստ ժողովրդավարական. Ավանեսյանը՝ ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին ծեփելու մասին
- Իրենք պաշտպանում են «կոյուղային ժողովրդավարությունը», այլ ոչ թե իրական արժեքները. Ասպրամ Կրպեյան
- ԵՄ դեսպան, պետք է կողմնորոշվեք՝ ՀՀ-ում սատարում եք ժողովրդավարությա՞նը, թե՞ Նիկոլին. Ակցիա ԵՄ դեսպանատան մոտ
- Ոստիկանություն. Ձերբակալված է 13 անձ
- Արա Ղազարյան. Պետք է կասեցնեին ոստիկանների լիազորություններն ու մեկուսացնեին նրանց
- Հելսինկյան կոմիտե. Ոստիկանության ողջ գործողությունները ուղեկցվում էին կոպիտ ուժով մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերով, ներառյալ՝ կանանց
- Ագնեսա Խամոյան. Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները
- Չկա նույնիսկ 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ՝ ինչպես է որևէ քաղաքացի քար նետում կամ որևէ այլ եղանակով վնասում որևէ ոստիկանի. Բաբայան
- Հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել. Ոստիկանություն
- Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
- Ոստիկաններն իրենց պահել են, մեղմ եմ ասում, վայրագի նման․ Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան