Աշխարհում գիտության արտադրության 2 տոկոսը գրանցվում է Իրանում
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ աշխարհում գիտության 2 տոկոսն արտադրվում է Իրանում, գրում է ParsToday-ը։
Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զոլֆիգոլն ասել է, որ «Իրանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության մեկ տոկոսը, սակայն Իրանում գիտության արտադրությունը կազմում է աշխարհի գիտության արտադրության 2 տոկոսը, և սա շատ կարևոր իրադարձություն է: Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտության ոլորտում աշխարհում 15-րդն է և տարածաշրջանի երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում»:
Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը 2021 թվականին հրապարակել է ավելի քան 76000 միջազգային գիտական փաստաթուղթ, և Իրանը գիտական որակի առումով աշխարհի առաջատար երկրներից մեկն է։
«Այսօր աշխատատեղեր ստեղծելու ուղիներից մեկը գիտելիքահենք ընկերությունների ստեղծումն է, և այդ ընկերությունների գործունեությունը շատ կարևոր է, քանի որ նրանք արտադրում են արտադրանքներ՝ հիմնված գիտելիքի և նորարարության վրա»,- ասել է Զոլֆիգոլը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում
- Իրանում առաջին անգամ առաջադեմ մեթոդի կիրառմամբ իրականացվել է օրգանների փոխպատվաստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան