Մեկ տարում սննդամթերքը մոտ 15%-ով թանկացել է
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. մայիսը 2021թ.մայիսի նկատմամբ) կազմել է 9.0%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.9% հավելաճ):
Ըստ աղբյուրի՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում:
Այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի մսի՝ 10.8%, ալյուրի՝ 13.5%, բրնձի՝ 15.8%, լոբու 5.1% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 1.1%, 0.5% և 1.3% գնանկում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 28.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 18.1%-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 8.6% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 3.0% գնանկում:
Միաժամանակ, 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում գառան և տավարի մսերի գներն աճել են 4.8% և 12.2%-ով, հացինը՝ 14.1%-ով, կաթնաշոռինը՝ 19.2%-ով, պանրինը՝ 22.9%-ով, մակարոնեղենինը՝ 27.7%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.1%, 1.3%, 0.2% և 1.0%, 1.4% և 0.6%-ով:
Հնդկացորենի, ոսպի և ոլոռի գները 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ աճել են 41.7%, 34.5%, 11.9%-ով, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.8%, 1.6% և 1.3%-ով:
Բանջարեղենի և մրգի ապրանքախմբերում էլ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ արձանագրվել է 51.3% և 0.4% գնաճ, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 5.4% և 0.7% գնանկում:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղմթերքի գները շարունակելու են բարձրանալ՝ անկախ դոլար-դրամ փոխարժեքից.Սուրեն Պարսյան
- Բաբկեն Պիպոյան. Մարդիկ սեփական մաշկի վրա զգում են ոչ թե տնտեսական ակտիվությունը, այլ գնաճը
- Հայաստանում ունեցած 8.5% գնաճը ֆանտաստիկ լավ արդյունք է. Վահան Քերոբյան
- Գնաճն ազդել է թոշակառուների և նպաստ ստացողների վրա․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամի վերլուծությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան