Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումից հետո։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
«Սալիվանն հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման հարցում։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։
Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին։ Նա հայտնել է տարբեր ձևաչափերով, այդ թվում որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, կողմերի հետ սերտորեն աշխատելու և առաջընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղար Բլինքենը Հայաստանին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման հարցում
- Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար, նաև՝ Մինսկի ձևաչափով
- Սուրեն Սարգսյան. Հատկանշական է, որ Սալիվանն է պրովոկատիվ որակել Ադրբեջանի գործողությունները