ԳՇ-ն տանում են, մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պաշտպանության նախարարն ասում է, որ բանակում բարեփոխումներ են արվելու, որի արդյունքում զինված ուժերը զբաղվելու է երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, այն գործով, ինչով պետք է զբաղվեն։
Սրան հասնելու ճանապարհին իշխանությունը որոշել է Գլխավոր շտաբի պետին տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի կարգավիճակ։
Պաշտպանության նախարարը մինչև հիմա տեղյակ չի, որ զորքերի մարտունակության, մարտական պատրաստության հետ կապված խնդիրը մինչև իր ասած «բարեփոխումն» էլ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր անելիքն էր։
Երկրորդ, իշխանությունը կարծում է, որ ԳՇ պետին պաշտպանության նախարարի ենթակայության բերելով կկանխի այնպիսի հայտարարությունները, ինչպիսին եղավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի օրոք։
Ստացվում է, որ վարչապետի ենթակա ԳՇ նախկին պետն արել է իշխանության համար անցանկալի հայտարարություն, որը ըստ այս իշխանության չէր լինի, եթե նա լիներ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Աբսուրդ։
Երրորդ, գլխավոր շտաբում և պաշտպանության նախարարությունում կան նույն գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնք պետք է կառուցվածքային փոփոխությունների միջոցով վերակազմավորել, բայց դրա համար ԳՇ պետին իմաստ չկա ՊՆ առաջին տեղակալ սարքել։ Ավելին՝ սա ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան լուծում։
Խոսում են ԳՇ-ի՝ բացառապես մարտական պատրաստությամբ զբաղվելու մասին, սակայն այն տանում են մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար»։
Հարակից հրապարակումներ`
- Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
- Վիտալի Մանգասարյան. Ըստ վարչապետի, երկիրը «без пяти» պատերազմի մեջ է, բայց մենք դեռ ԳՇ պետ չունենք
- Կամո Քոչունցն անպատասխան է թողել իր՝ ԶՈՒ ԳՇ պետ դառնալու մասին հարցը
- ԶՈՒ ԳՇ պետն ազատվել է պաշտոնից
- «Եթե բանակի փոփոխությունն ինստիտուցիոնալ չեն արտացոլված, ապա մյուս բոլոր փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել»
- Զինվորականների դեմ հարուցված քրգործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, բանակում հրահրած ճգնաժամը. Աբրահամյան
- Վահագն Սարոյան. Ժամանակին խոսվում էր, որ «մայկա տռուսիկների» հարցը բանակում լուծված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան