Ողբերգական պատահարի հետևանքով մահացել է VK-ի գլխավոր մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը
Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգում տեղի ունեցած պատահարի հետևանքով մահացել են «Вконтакте»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և ընկերության գնումների տնօրեն Սերգեյ Մերզլյակովը։ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հոլդինգի մամուլի ծառայությունից։
«Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ողբերգական վթարի հետևանքով մահացել են Վլադիմիր Գաբրիելյանը և Սերգեյ Մերզլյակովը։ Սգում ենք ընտանիքի, ընկերների և հարազատների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախօրեին հաղորդվել էր, որ Գաբրիելյանն անհետացել է Նենեցյան ինքնավար օկրուգում՝ ամենագնաց մեքենաներով գետն անցնելիս։
Նախնական տվյալներով՝ Վլադիմիր Գաբրիելյանն ու Սերգեյ Մերզլյակովը, Սպիտակ ծովի ափով ընթացել են ամենագնաց մեքենաներով։ Շոյնա գյուղի մոտ ամենագնացները շրջվել են և նրանց մեքենան հայտնվել է ծովում։
Նշվում է, որ Գաբրիելյանի կնոջը՝ Ալյոնային և մեկ այլ տղամարդու հաջողվել է դուրս գալ ափ, նրանց փրկել են տեղի երկու բնակիչ։
2005 թվականին Գաբրիելյանը ստանձնել էր VK ընկերության փոխնախագահի և տեխնիկական տնօրենի պաշտոնը։ 2019 թվականին նա դարձել էր VK-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Այս տարվա մարտին նա միացել էր ընկերության տնօրենների խորհրդին։