Wildberries-ը կդիտարկի ռուսերենով անվան վերաբրենդավորման հնարավորությունը
Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը չի բացառել, որ ընկերությունը կմտածի ընկերության անվանումը ռուսերենով վերաբրենդավորելու հնարավորության մասին, գրում է ՏԱՍՍ-ը։
Համաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը ֆորումի ընթացքում նշել է, որ մանրածախ և արդյունաբերության ոլորտում գերակայում են օտարերկրյա անվանումները։
Միևնույն ժամանակ, բիզնեսի ներկայացուցիչները նշել են, որ օտարերկրյա անվանումները նպաստում են դրանց ավելի ակտիվ վաճառքին` հասարակության մեջ ձևավորված ավանդույթի շնորհիվ։
«Չեմ կարող խոստանալ, որ ռեբրենդինգ կանենք, կմտածենք»,- ասել է Բակալչուկը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական Wildberries-ը 100 ռուբլի տուգանք է սահմանել պատվիրված ապրանքներից հրաժարվելու համար
- Wildberries-ը սկսել է ուղիղ վաճառք հայ ձեռներեցներից
- Wildberries-յան տագնապներ. ինչպես ստանալ առաքանին,երբ QR կոդն ու մնացած տեղեկատվությունը անհասանելի են
- Wildberries-ի աշխատանքում հերթական գլոբալ խափանումն է եղել