Բենզինի գինն աճել է 18.4%-ով, դիզելային վառելիքինը՝ 48.7%-ով
2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6.8%, իսկ 2022թ. ապրիլի համեմատ՝ 0.6% գնաճ։
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.3-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.5%-ով։
Panorama.am-ը Վիճակագրական կոմիտեից տեղեկանում է, որ 2022թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.4% գնանկում և դիզելային վառելիքի՝ 10.8% գնաճ: 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 18.4% և 48.7%-ով, իսկ 2021թ. դեկտեմբերի համեմատ` 0.5% և 30.5%-ով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան