Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի ԵՄ գրասենյակ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող, Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիներն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների գլխավորությամբ «դավաճան հեռացիր», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով Ֆրանսիայի հրապարակից շարժվում են դեպի ՀՀ-ում Եվրոպական միության դեսպանություն։
Երեկ պայքարի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ փաստերով ներկայացնելու են այն բոլոր բռնությունները, որոնք տեղի են ունեցել, պահանջելու են դրանց տալ համապատասխան գնահատական. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջազգային կառույցներն իրենց լռությամբ, երկակի ստանդարտներով նպաստում են, որպեսզի Նիկոլը մեր երկրում հաստատի բռնապետություն, որն իհարկե թույլ չենք տալու»։
Նա նշել էր, որ հանդիպումներ են պահանջելու ՀՀ-ում երկրում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու երկրում ստեղծված իրավիճակը, շարման առաջնահերթությունները։
Սաղաթելյանը նաև հայտարարել էր, որ օրվա ընթացքում կլինեն մի քանի միջոցառումներ, երեկոյան հանրահավաք չի նախատեսվում, բայց կլինի մշակութային ծրագիր, հրապարակում ներկա կլինեն խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյանը ներկայացրեց հունիսի 7-ի անելիքները
- Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք․ Իշխան Սաղաթելյան
- Դա բեմադրված ներկայացում է եղել․«ժողովրդական սիրո» ներկայացումը․ Հայկ Մամիջանյան
- Բագրատյանը քարտեզներով բացատրում է,թե ինչ անկալավների մասին է խոսք գնում
- Վանեցյան. Մեր կռիվը ոստիկանների հետ չէ, հայրենիքը հանձնողների հետ է
- Վանեցյան. Պատրաստ ենք ոչ միայն ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի